ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 15, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Հունվարի 14-ին Պեկինի քաղաքապետ Չեն Ծինինը հայտարարել է Պեկինում գիշերային տնտեսության զարգացման մասին:
Իր տարեկան զեկույցի շրջանակներում նա հայտարարել է,որ գիշերը աշխատող խանութներին,սպասարկման կետերին կտրվեն արտոնություններ և կնվազեցվեն հարկերը, կվերահաշվարկվեն կոմունալ վճարները: Գիշերային կյանքի ակտիվացումը մեծապես կնպաստի տեղացիների և զբոսաշրջիկների կյանքի հարմարավետությանը Պեկին քաղաքում: