Չինաստանի զբոսշարջության և մշակույթի նախարարության հովանու ներքո, սույն թվականի ապրիլի 23-27-ը, պետության մայրաքաղաք Պեկինում անցկացվեց սեմինարների շարք, նվիրված «Գոտի և Ճանապարհ» մշակութային զարգացման 4-ամյա գործողությունների ծրագրի ընթացքին:
Ինչպես հայտնի դարձավ, սեմինարների ընթացքում, ստեղծագործական ոլորտների ավելի քան 40 նախագծեր մանրադիտակի տակ առնվեցին: Հատկանաշական է, որ ներկայացված նախագծերից կազմվեց շորթ-լիստ, բաղկացած 5 հայեցակարգերից`
1/ Մուլտարտադրություն
2/ Մարմնամարզություն
3/ Գեղանկարչություն
4/ Մետաքսե գործվածքներ
5/ Չինական թեյի արարողակարգ
Ինչպես տեսնում ենք, Չինաստանի իշխանությունները չափազանց լուրջ են մոտենում արվեստին և մշակութային քաղաքականության սիստեմատիկ ու արդյունավետ իրականացմանը և ջանք չեն խնայում` հնարավորինս պատշաճ, ներկայանալ աշխարհին: ՉԺՀ հանրային դիվանագիտության հայեցակարգի ներդրումը Հայաստանում կարող է խթան հանդիսանալ մեր մշակութային հմայքը քառապատկելու, ներդրումների ու տուրիստների հոսքը մեծացնելու համար:
Գոռ Սարգսյան / Միքայել Մարգարյան