Ցինդաո քաղաքի տարրական դպրոցներից մեկում` արդեն երկու տարի շարունակ, շաբաթը մեկ անգամ սովորողները ծանոթանում են «Պեկինյան օպերայի» ավանդույթների հետ: Մասնագետի հետ սովորում են երգեցողության հմտությունները և օպերայի առանձահատկությունը հանդիսացող ժեստերի լեզուն:
Երեխաների ուսուցչուհին նշում է, որ այս կերպ երեխաները ծանոթանում են ավանդական չինական մշակույթի գրավչությանը: Նմանատիպ խմբակներ այժմ գործում են Չինաստանի մի շարք դպրոցներում: