ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական «ՉանԸ-4» տիեզերական ապարատը, որը հունվարի սկզբին փափուկ վայրԷջք Է կատարել Լուսնի հակառակ կողմում, ուղարկել Է Երկրի բնական արբանյակի համայնապատկերային լուսանկարները:
Վարչությունը հրապարակել Է 360 աստիճանի լուսանկար, որը կատարվել Է «ՉանԸ-4»-ի վերին մասում ամրացված տեղագրական խցիկով: Լուսանկարը Երկիր Է հաղորդվել «Ցյուեցյաո» վերահեռարձակիչ-արբանյակի միջոցով, որն անցյալ տարվա հունիսին Լուսնի հակառակ կողմում հաջողությամբ դուրս Է եկել Լագրանժի L2 կետ՝ դառնալով աշխարհում առաջին արբանյակը, որը գործում Է հալո-ուղեծրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուրը armenpress.am