Վերջերս ՉԺՀ Կրթության նախարարությունը ներկայացրեց հաշվետվություն` Չինաստանի դպրոցներում սովորող 4-րդ և 8-րդ դասարանի երեխաների հոգեբանական վիճակի վերաբերյալ:
Համաձայն ուսումնասիրության` հարցվածների միայն 6 և 11 տոկոսը հավաստիացրել էին, որ ծնողերը հոգ են տանում իրենց հոգեբանական վիճակի մասին, այնինիչ շուրջ 80 տոկոսը պատմել էր ծնողների հոգեբանական ճնշումների մասին` դպրոցում առաջադիմություն պահպանելու հարցում:
Հաշվետվությունը կազմվել է 2015-2017 թվականների ընթացքում անցկացրած հարցումների հիման վրա, որին մասնակցել է 572324 աշակերտ Չինաստանի 973 գյուղերից և քաղաքներից: