Ապրիլ-Մայիս, 2018 թ.
________________________________________
Հայ-չինական առևտրային համագործակցության խթանման հուշագրի ստորագրումը
Սույն թվականի ապրիլի 19-21 պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել պատվիրակություն Չինաստանից՝ փոխադարձ համագործակցության եզրեր ունենալու, որի արդյունքում ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կնքվեց երկկողմանի համաձայնագիր Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի և Չինաստանի Շենյան մասնաճյուղի միջազգային առևտրի խթանման կոմիտեի միջև:
________________________________________
『PRESS RELEASE』
Սույն թվականի հունիսի 27-29 Չինաստանի Շենյան քաղաքում տեղի է ունենալու ԱՍԻԱ-ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱԽՏՀ) Փոքր և Միջին Ձեռնարկությունների 10-րդ միջազգային ցուցահանդես և տեխնիկական համաժողովը, որը հանդիսանում է Փոքր և Միջին Ձեռնարկությունների կարևոր նախագծերից: Ցուցահանդեսը նպատակ ունի ստեղծել հարթակ՝ ԱԽՏՀ անդամ երկրներին ցուցադրելու իրենց նոր ապրանքներն ու տեխնոլոգիաները: Այն ոչ միայն տեխնոլոգիաների և առևտրա-տնտեսական համագործակցության փոխանակմանը և զարգացմանը խթանող ցուցահանդես է, այլ նաև կարևոր հարթակ է ռեսուրսների, տեղեկատվության, փորձի փոխանակման և երկխոսության ապահովման համար: Շատ կարևոր նշանակություն ունի կազմակերպությունների հետագա համագործակցության համար:
ԱԽՏՀ Փոքր և Միջին Ձեռնարկությունների 10-րդ միջազգային ցուցահանդես և տեխնիկական համաժողովը կազմակերպում է Չինաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը և Լյաոնին նահանգի ազգային կառավարությունը: Միջազգային և տարածաշրջանային տնտեսական համագործակցության կարևոր համատեքստի շրջանակում Փոքր և Միջին ձեռնարկությունների միջև կանցկացվի արտադրանքի շնորհանդես, ԱԽՏՀ 21 երկրների միջև փորձի փոխանակում և համատեղ ինտեգրում, որը կխորացնի Չինաստանի ՓՄՁ-երի և մյուս անդամ երկրների համագործակցությունը, ինչպես նաև կբարձրացնի միջազգային մրցակցությունը և կայուն զարգացումը: Նախագծի պատվիրատուն է “ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ”:
________________________________________
Արդեն երեք տարի շարունակ «Սննդի և ըմպելիքի նորարարական համաժողովը» (FBIF) համախմբում է ոլորտի միջազգային ազդեցիկ ներկայացուցիչներին, բրենդերի սեփականատերերին, արտադրողներին և մատակարարներին՝ բացահայտելու աշխարհի ամենաազդեցիկ և նորարար գաղափարները:
FBIF2018-ը տեղի է ունեցել ապրիլի 18-ից 21-ը, Չինաստանի Շանհայ քաղաքում, որի թեման է՝ «Գլոբալ նորարարություն, ապագայի հզորացում»: Այս քառօրյա համաժողովի հիմնախնդիրներն են նորարարության երեք կարևորագույն ասպեկտները՝ ապրանքի նորարարություն, մարքեթինգային նորարարություն և նորարարական փաթեթավորում: Այս տարի առաջին անգամ հայկական բրենդինգային ընկերությունը ներկա կլինի այս միջոցառմանը, և որպես պատվավոր խոսնակ ելույթ կունենան նաև մեր հայրենակիցները։
Հայկական առաջատար բրենդինգային կազմակերպության՝ Backbone Branding-ի հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանը և համասեփականատեր, բրենդ-ստրատեգ Ստեփան Ավանեսյանը խոսելու են «Pchak»-ի նորարարական փաթեթավորման մասին: Նրանք կներկայացնեն դիզայնի միջազգային փառատոն Pentawards-ի շրջանակներոմ ոսկե մրցանակի արժանացած նախագծի հիմնական հայեցակարգը և նորարարական մոտեցումը: Մի նախագիծ՝ ներշնչված և այնքան մոտ բնությանը, ֆանտաստիկ կերպով ներկայացվում է նվազագույն բառերով և առավելագույն երևակայությամբ:
Համաժողովի ընթացքում հայտնի միջազգային ընկերություններ, ինչպիսիք են՝ PepsiCo, Unilever, Nestle, Tetra Pack, Google, HP և Coca Cola, նույնպես կներկայացնեն իրենց նոր և գրավիչ մոտեցումները: Մասնակիցները կունենան հատուկ քննարկումներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան կիսվելու գաղափարներով և կարծիքներով:
Հայաստանի համար կարևոր է մասնակցությունը նմանատիպ մասշտաբային միջոցառումներին, փորձի փոխանակումը և ձեռքբերումների ներկայացումը միջազգային հարթակներում։
Մերի Սարգսյան
pr@backbonebranding.com
+ 37491366008
www.backbonebranding.com
Food & Beverage Innovation Forum 2018
http://www.foodforum.cn/en/index.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրերս ընդունել է Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի, որոնց մեջ Barwa Bank-ի նախագահ Շեյխ Մոհամմեդ Համադ Ալ-Թանին /Sheikh Mohammed Hamad J.J. Al-Thani/, PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին /Song Dongsheng/, Redco International W.L.L. գործադիր տնօրեն Սաիֆ-ուր-Ռեհման Խանին /Saif-Ur-Rehman Khan/ և ուրիշների:
Հանրապետության նախագահը ներկայացրեց Հայաստանի ներդրումային գրավչությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև նպաստավոր դիրքը Եվրասիական շուկայի եւ Ծոցի երկրների միջև:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին էներգետիկայի, բանկային եւ տուրիզմի ոլորտներում ներդրումներ կատարելու լայնածավալ հնարավորությունները: Հանրապետության նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում առկա են ներդրումների համար ամուր երաշխիքներ, իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներն ավելի լայն հնարավորություններ կբացեն օտարերկրյա գործարարների համար:
________________________________________
Մայիս 2018 թ.
Մայիսի 16-17-ը Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվեց «Շանհայան Համագործակցության Կազմակերպության» /ՇՀԿ/ անդամ երկրների մշակույթի նախարարների 15-րդ համաժողովը, որի ընթացքում 8 երկրների մշակությաին գերատեսչությունների ղեկավարներ ստոարգերցին փաստաթուղթ` ՇՀԿ անդամ երկրների միջև մշակությաին և հումանիտար համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Չինաստանի զբոսաշրջության և մշակույթի նախարար Լուո Շուգանը հանդես եկավ հանդիսավոր ելույթով, որտեղ մատնանշեց ՇՀԿ անդամ երկրների միջև միջանձնային և մշակութային կապերի խորացման կարևորությունը:
Մաո Պույին (毛不易) տակնուվրա արեց բոլորին` իր համեստությամբ, բնական խարիզմայով, հոգեցունց մեղեդայնությամբ, հեղինակային երգերի թեմատիկայով` արդիական, հասցեագրված բոլորին` անխտիր: Բոլորովին անսպասելի, նրան հաջողվեց գրավել միլիոնների սրտերը, արժանիորեն հաղթելով Tencent Video-ի մրցույթը, ապացուցելով, որ անդրոգինալ ու փայլփլուն արտաքին տեսքն այլևս շոու-բիզնեսի պայմանականություն չէ…
Մաո Պույին ընդամենը 23 տարեկան է: Դիպլոմավոր բուժեղբայր, որն ակամա դարձավ չինական փոփ սենսացիա, փաստորեն կոտրելով շոու-բիզնեսյան կարծրատիպերը. իդեալական մոդելային արտաքին, մի քիչ վոկալ, պար, դերասանական խաղ, թատերական փայլ, սակայն Մաոյի հայտնությունը վերստին փոխեց խաղի կանոնները` հանդիսատեսի համակրանք, հաղթանակ, փառք… և այդ ամենը բուժիչ ձայնի ու խորը, վերապրված երգերի “պատճառով”:
Գուանջոյի ահռելի երկութաղային կայարանը մարդաշատ էր: Ուղղություն էի բռնել Շահնհայ` Չինաստանի ամենազարմանալի քաղաքներից մեկը: Ողջ ճանապարհը քնած էի. այն, իրապես հավերժություն էր թվում: Սա Հայաստանը չէ, որ մի մարզից մյուս մարզը երկու ժամում կտրես հասնես: Ինչևիցէ, զարթնեցի կապույտ երկնքում ազատ ճախրող ճայերի երգեցողությունից, բացեցի աչքերս, առաջս ուրվագծվեց մի ճարտարապետական հրաշք: Լսել էի, ֆիլմերում ու ֆոտոներում տեսել, որ այս զարմանահրաշ քաղաքում գեթ մեկ քառակուսի ու կտրուկ գծերով տանիք չկա: Տպավորություն է, որ մուտք ես գործում դրախտային մի այգի, որում ծաղկում են երփներանգ ծաղիկներ, հոսում են նեղ ջրանցնքներ, խնամված մարգագետինները աչք են շոյում: Իհարկե, փոքր ինչ անհարմար է այցելել Շանհայ հունիսին, ու դա այն պարագայում, երբ դա համարվում է զբոսաշրջային սեզոնի պիկը` 30-35 աստիճան, ասեմ ձեզ, որ երկոյան գրեթե նույն եղանակն է: Այդուամենայնիվ, եթե որոշել եք մեկնել Չինաստան, ավելի կոնկրետ Շանհայ, ապա դա կարող եք անել մարտի երկրորդ կեսին կամ ապրիլին ու նոյեմբերին, չէ որ այդ ընթացքում եղանակը զով է, եթե պասիվ հանգստի սիրահար եք, ապա ձեր բախտը բերել է` այդ սեզոնին տուրիստներ չկան:
Անպայման կայցելեք The Bund գետափը, Հուանպու գետի տարբեր ափերին փռված ստալինյան շինություններն ու նյույորքյան երկնաքերները, նրանց միջև՝ զբոսանքի համար նախատեսված ափը և Մաոյի հուշարձանը: Այստեղ կենտրոնացած են քաղաքի ամենաթանկ հյուրանոցներն ու ռեստորանները: Չմոռանաք Pudong շրջանի մասին, որի երկնաքերները լավ տեսանելի են գետափից. գործարար Շանհայի սիրտն է: Այնտեղ կարելի է հասնել ավտոմեքենայով, ստորջրյա թունելի միջոցով: Այցելեք բարձր աշտարակը՝ դիտահրապարակով: Մուտքի տոմսը շուրջ 14 դոլար արժե: Երեխաներին կարելի է տանել հեռուստաաշտարակից ոչ հեռու գտնվող օվկիանարիում: Մուտքի տոմսը 15 դոլար է: Անպայման պետք է այցելել քաղաքի կենտրոնում գտնվող Ուրախության Այգի՝ Yu Yuan: Այն բազմաթիվ բակերի, տաղավարների և լոտոսներով ավազանների կախարդական միահյուսում է: Այնտեղ բազմաթիվ խոռոչներով հսկայական քար կա: Երբ ծուխը մի կողմից թողնում ես, բոլոր անցքերից միանգամից դուրս է գալիս: Հուանպու գետով շրջագայություն վերցրեք երեկոյան, երբ վառվում է քաղաքի լուսավորությունը: Այդ ընթացքում նավի վրա չինական ավանդական երաժշտություն է հնչում: Ընդհանուր առմամբ, Շանհայը դիտելու համար 3 օրը բավարար է:
Եվ վերջում, իհարկե, չմոռանաք հաճախել մերսման սրահ, որոնք այստեղ հարյուրներով են: Դրանք կարելի է ճանաչել ցուցանակներից և այնտեղից դուրս եկողների գոհ դեմքերից: