ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Tang Dynasty (唐朝乐队) լեգենդար ռոք-խումբը իսկական հայտնություն էր Չինաստանում: Նրանց երգերում յուրահատուկ կերպով միաձուլվել են ծանր ռոքը, ֆոլկը և պրոգրեսիվ մետալը: Չինական ռոքի առաջամարտիկ խմբի համահիմնադիրն է Դինգ Վուն` կոլեկտիվի վոկալիստը, երգահանը և կիթառահարը: Պարզվում է, Վուն օժտված է ոչ միայն ապշեցնող ձայնով, այլև` ֆանտաստիկ ու թույն տեմպոռիթմով ու ներկապնակով հարուստ գեղանկարիչ է:
Ինչպես փոխանցում է China Daily առցանց պարբերականը, Վուն հանդես եկավ ցուցահանդեսով: Ներկայացված 50 աշխատանքներում գերակշռում էին թեմաներ, որոնք արծարածվել են տարբեր տարիներին, Վուի գրած երգերում: Միջոցառումը անցկացվեց Չինաստանի ամենախոշոր անկախ ձայնագրման ստուդիայի`Modern Sky-ի շտաբ-բնակարաններից մեկում: Երգերից ոգեշնչված ցուցահանդեսը կրել է «Մեկ ակնթարթ» անվանումը:
«Այս ամեննը փոքր-ինչ ապշեցուցիչ է: Սկզբնական էտապում ես չէի կողմնորոշվում, հանրահայնացնել աշխատաքներս, թե` ոչ: Հիմա, երբ դրանք արդեն հանրային սեփականություն են, մի քիչ նյարդայնացած եմ ու զարմացած: Սա պրոֆեսիոնալ և անձնական շրջադարձ է ինձ համար»:
Չինաստանի ամենահանրահայտ ռոք երաժիշտը 55 տարեկան է: Փառքը թակեց դուռը 1988 թ., երբ Քայզեր Կուոի և բասիստ Ճան Չուի հետ ստեղծեց խումբը: Դեբյուտային ալբոմը թողարկեցին 1991 թվականին ու մեծ ճանաչում ձեռք բերեցին: Դե, իսկ 1998 թ. թողարկված «Ռոմանսի ասպետները» ձայնասկավառակը երաժիշտներին հավերժացրեց որպես չինական ռոքի կենդանի լեգենդներ:
«Մեկ ակնթարթը» անվանումը ստացած ցուցահանդեսի հետ մեկտեղ, երաժիշտը թողարկել է համանուն ալբոմ, որտեղ հանրագումարել է երեսունամյա ստեղծագործական ճանապարհը:
«Մեր կյանքը ընտրությունների շղթա է: Երբ հայացք եմ նետում անցյալ, ավելի եմ համոզվում, որ իմ կյանքիս տարբեր շրջաններում ստիպված եմ եղել կատարել շրջադարձային ընտրություններ:»
Մանրամասներ` https://bit.ly/2RY6xuJ