Չինաստանն Այսօր │ Արխիվներ
October 13, 2018
Չինական մշակույթը ընդլայնում է աշխարհագրությունը Հայաստանում
October 16, 2018

Չինարենի տեղացի ուսուցիչները հերթական անգամ վերապատրստվեցին

Սույն թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին` Կոնֆուցիուսի ինստիտուտը անցկացրեց  չինարենի տեղացի ուսուցիչների հերթական վերապատրաստումը Դիլիջան քաղաքում: Դասընթացներին մասնակցում էին շուրջ 50 չինացի և տեղացի ուսուոցիչներ, որոնք լսեցին չինացի փորձառու ուսուցիչների փորձի պատմությունը և կատարեցին փորձի փոխանակում:

Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը բացման խոսքում նշեց, որ այսօր առավել շատ է զգացվում տեղացի մասնագետների պակաս տարբեր ոլորտներում, սակայն առաջնային խնդիրը տեղացի ուսուցիչներ պատրաստելու մեջ է կայանում: