ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: 2017 թվականի վերջում հայտնի էր դարձել Google–ի նոր Dragonfly որոնողական համակարգի մասին, որը պետք է աշխատեր չինական համացանցային ցենզուրայի նորմերով, սակայն Google-ի ղեկավարությունը հայտնում է, որ նախագիծը կասեցվել է աշխատակիցների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, նախագծի աշխատանքներով զբաղվող խումբը դիմում էր ներկայացրել Google-ի գլխամաս, մասնավորապես նշելով, որ իրենցից գաղտնի են պահվում որոնողական համակարգի մշակման նրբությունները: