ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 3, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում հակածխախոտային պայքարը նորացվում է և ամրապնդվում; Հանճոու քաղաքի իշխանությունները 2019 թվականի հունվարի 1-ից արգելել են հանրային վայրերում էլեկտրոնային սիգարետների օգտագործումը: Որոշումը խախտողները կտուգանվեն 20 հազար չինական յուանով / շուրջ 2900 դոլար/: Հանճոու քաղաքային իշխանությունների ներկայացուցչի խոսքերով էլեկտրոնային սիգարետների վնասակարությունը ավելի քիչ չէ և դրանք ևս կդասվեն ծխախոտների շարքին. Նա ավելացերել էր,որ Հանճոյում արդեն իսկ արգելված է ծխելը հանրային տրանսպորտում, սրճարաններու, ռեստորաններում, մանկապարտեզների, դպրոցների շրջակայքում:
Հիշեցնենք,որ Չինաստանի կառավարությունը լրջագույն պայքար է մղում ծխելու դեմ և մշակում է հակածխախոտային օրենսդրություն: