ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում կա ասացվածք. «ավելի լավ է 10հազար լի անցնել,քան 10 հազար գիրք կարդալ»:Չինաստանի տնտեսության աննխադեպ աճից հետո միջին խավը սկսում է կյանքի կոչել այս ասացվածքը:Համաշխարհային բանկի տվյալների համաձայն վերջին 10 տարիների ընթացքում աշխատող չինացիների միջին եկամուտը աճել է 154 տոկոսով և շատ ընտանիքների իրենց կարողոնում են թույլ տալ ճամփորդություններ տարբեր ուղություններով:
Ինչպես տեղեկանում ենք Esglobal իսպանական կայքից, չինական ընտանիքների մի մասը նախընտրում է հանգստյան օրերին բացահայտել Չինաստանի հազարամյա պատմությունը և մշակույթը,սակայն մի զգալի հատված նախընտրում է արտասահմանյան շրջագայությունները:Կայքի փոխանցմամբ վերջին 20 տարիների ընթացքում Չինաստանը դարձել է խոշորագույն ներգնա և արտագնա տուրիզմի շուկան: Տուրիզմի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն չինացինրը մեկնում են արգտագնա զբոսաշրջության ավելի շատ և 2007 թվականի 10,5 միլիոն չինացի զբոսաշրջիկների փոխարեն 2017 թվականին աշխարհը ընդունել է 145 միլիոն 2017 թվականին: 2017 թվականին չինացի զբոխսաբրջիկները ծախսել են միջինում 258 միլիարդ դոլար գումար:
Կայքից տեղեկանում ենք, որ թվային հեղափոխությունը նաև հասել է չինացի զբոսաշրջիկներին և արդյունքում նրանք նույնպես նախընտրում են անհատական տուրիզմը: Չինացի տուրիստները ցանկանում են,որ օտաերկրյա այցի ընթացքում իրենց ուղեկցեն այնպիսի թվային համակարգեր ինչպիսիք են հավելվածները, առցանց վճարման համակարգերը: