Ասում են` սերը տարիք չի հարցնում: Անշուշտ: Բացառություն չի նաև նորաձևությունը: Լավ ու թարմ տեսք ուզում են ունենալ բոլորը: Եվ այսպես, դիմավորե~ք, նորաթուխ ֆեշըն մոդելներ` Չինաստանի Ջիանսու նահանգի Նանջին քաղաքից: Լուսանկարներում պատկերված եռյակը վաթսուննանց թոշակառուներ են, որոնք որոշել են իրենց վրայից շպրտել մոտալուտ ծերության աստառը ու “ջահելանալ”, իսկ սթրիթ ոճի լուսանկարները ապահովել է հայտնի լուսանկարիչ Չեն Շուայը` ժողովրդի ավագ սերնդի կյանքը ավելի գունեղ դարձնելու նպատակով կյանքի կոչված հատուկ նախագծի շրջանակներում:
Աղբյուրը` chinanews.com
Խմբագրեց` Միքայել Մարգարշյանը