Շուրջ երկու տարի փակ լինելուց հետո, Չինաստանի կառավարությունը սկսում է Արգելված քաղաքի պալատներից ամենահետաքրքրականի՝ «մտավոր զարգացման» սրահի վերանորագման աշխատանքները, որտեղ իրենց կյանքի մեծ մասն են անցկացրել Ցին դինաստիայի 8 կայսրեր և հենց այս սրահում են ընդունվել իշխանավորների կարևորագույն քաղաքական որոշումները:
Թանգարանի համակարգողներից Շան Ծիսիանը նշում է, որ շուրջ երկու տարի տարբեր աշխատանքային խմբերի հետ տարվել են վերապատրաստման աշխատանքներ և միայն հիմա նրանցից ոմանք թուլատվություն են ստացել մասնակցելու սրահի վերանորոգման աշխատանքներին:
Պալատի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020 թվականին, երբ Արգելված Քաղաքը կնշի հիմնադրման 600 ամյակը: