ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մեր նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էինք Գուգուն թանգարանի վերանորոգման աշխատանքներին:
Chinadaily-ին հայտնում է, որ Գուգունի թանգարանը` հանրությանը հայտնի, որպես «արգելված քաղաք», իր այցելուների համար կբացի ընդհանուր տարածքի 80 տոկոսը: Թեպետ աշխարհի ամենամեծ թանգարանն է` շուրջ 720 հազար քառակուսի մետր տարածքով, այցելուները հնարավորություն են ունեցել տեսնել պալատի միայն 30 տոկոսը:
Գուգուն թանգարանի ներկայացուցիչը ասել է, որ առայժմ կգործի սահմանափակում` օրը 80 հազար այցելուների համար և կներդրվի առցանց հերթագրվելու մեխանիզմ: Պետք է նշել, որ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում, թանգարան է այցելել 17 միլիոն զբոսաշրջիկ: