Անվճար ճաշ Հարբին քաղաքում
June 11, 2018
Չինացի զբոսաշրջիկների նախընտրելի վայրերը. Ctrip
June 13, 2018

Չինաստանի Հայնան նահանգում զարգանում է զբոսաշրջային ոլորտը

Տարիներ շարունակ Չինաստանի Հայնան նահանգում զարգանում է զբոսաշրջային ոլորտը,իսկ միայն վերջերս տեղական կառավարման մարմինները որոշում ընդունեցին, համաձայն որի կղզին կվերածվի միջազգային զբոսաշրջության կենտրոնի և ազատ առևտրային գոտու: Նահանգի կարգավիճակ ստանալուց 30 տարի անց Չինստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է անում տեղական կառավարման մարմիններին կղզին վերածել միջազգային զբոսաշրջային հիմնական կենտրոններից մեկը աշխարհում:

Հայնանի կառավարության ներկայացուցիչ Տոնը նշում է ,որ մինչ նպատակը իրականացնելը հարկավոր է բարեկարգել ճանապարհները, լուծել խցանումների հարցը: Իսկ Սանյա քաղաքի քաղապապետը համոզված է,որ պետք է զբոսաշրջային ծառայություններում ապահովել միջազգային ընդունելի ստանդարտները: Քաղաքապետը նշեց,որ Սանյան առաջին քաղաքն է որտեղ 2015 թվականից ի վեր գործում է «զբոսաշրջային ոստիկանություն», որոնք պատասխանատու են զբոսաշրջիկների ապահով հանգստի համար: Նա նաև ավելացրեց ,որ ոստոիկանները զինված են ժամանակակից տեխնոլոգիաներով և տիրեպոտում են անգելերեն լեզվին:

Հաինան կղզին շուտով կվերածվի միջազգային զբոսաշրջային կենտրոնի ՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները: Կարծում ենք այս փորձը կարող է ուսանելի լինել Հայաստանի համար: