Դեռևս Հան դինաստիայի կառավարման օրոք Չինաստանի արտաքին հարաբերություններում մեծ դեր են խաղացել կանայք: Հան շրջանում թագավորությունների միջև դիվանագիտական կապերը հաստատվում էին ամուսնությունների միջոցով: Այսօր Չինաստանը ձեռք է բերում գերտերության կարգավիճակ իր նրբանկատ և փափուկ դիվանագիտության շնորհիվ: Չինուհի դեսպանների և խոսնակների թիվը ավելանում է: Հարկավոր է առանձնացնել նրանցից երեքին, որոնք ստացել են դիվանագետի կոչում և արժանապատվորեն ներկայցրել Չինաստանը միջազգային հարաբերություններում:
1974թ.-ին ՉԺՀ պատմության մեջ առաջին կին արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել Վան Հայրոնը: 1965թ.-ին տիկին Վանը աշխատել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունում՝ որպես արարողակարգի պատասխանատու: Տիկին Վանը դիվանագիտական պատմության մեջ իր ուրույն տեղը զբաղեցրեց 1972-178թթ., երբ մասնակցություն ունեցավ Հենրի Քիսինջերի գաղտնի այցին Չինաստան և ուղեկցեց Ռիչարդ Նիկսոնին Չինաստան պաշտոնական այցի ընթացքում:
Չնայած որ Վու Յին երբեք չի աշխատել ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունում, մինչ այսօր համարվում է չինական դիվանագիտության «երկաթյա տիկինը»: 1991-ին նա գլխավորել է Չինաստանի պատվիրակությունը ԱՄՆ-ում մտավոր սեփականության իրավունքների բանակցություններում: Նրա ջանքերի շնորհիվ 1992-ին ԱՄՆ և ՉԺՀ միջև ստորագրվեց հուշագիր:
2003թ.-ին տիկին Յին ընտրվում է Պետական Խորհրդի փոխվարչապետ: Այդ պաշտոնում նա մեծ դեր է խաղացել չին-ճապոնական հարաբերությունների կարգավորման գործում:
Տիկին Վու Յինը երկրորդն էր արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում և առաջին դեսպանը, որը ներկայացնում էր մոնղոլական ազգային փոքրամասնությունը: 2005թ. նա ստանձնում է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մեծ Բրիտանիայում: Երկու տարի անց նա նշանակվում է ԱԳՆ փոխնախարարի պաշտոնում և պաշտոնավարում է մինչ այսօր:
Այսօր ՉԺՀ կառավարության կազմում կին դիվանագետների թիվը քիչ չէ: Նրանք կարևոր դեր են խաղում Չինաստանի պետական դիվանագիտական կյանքում:
Գոռ Սարգսյան