Այս պահին zoom հարթակում անց է կացվում “Չինարենի կամուրջ ” չինարեն լեզվի միջազգային մրցույթի Հայաստանյան փուլը:
Իր բացման խոսքում ՀՀ-ում ՉժՀ դեսպան պարոն Ֆան Յուն բարձր գնահատեց հայ-չինական երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև կարևորեց չինարեն լեզվի տարածումը Հայաստանում: Դեսպանը մասնակիցներին հաջողություն մաղթեց և ցանկացավ, որ նրանք դառնան հայ-չինական կապերի պատվիրակները: Հայաստանի ԿԳՄՍ նախարարաության ներկայացուցիչ Արկադի Պապոյանը ևս կարևորեց համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ այս մրցույթը անց է կացվում Հայաստանում՝ ազդարարելով ՀՀ-ում չինարեն լեզվի հանդեպ հետաքրքրվածության բարձրացումը: