ԵՐԵՎԱՆ, ՓԵՏԵՐՎԱՐ 12, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինարենը անչափ հարուստ ու գեղեցիկ լեզու է: Չնայած այն հանգամանքին, որ Չինաստանն այդքան հեռու է գտնվում Հայաստանից` այնուամենայնիվ երկու լեզուների միջև աչքի է զարնում մի շատ կարևոր համընկնում: Չինարենում 去(q`u) նշանակում է գնալ, տեղաշարժ կատարել. հայերեն հնչում է որպես «չու»: Երբ թռչունները չվում են տաք երկրներ, հայոց լեզվում այդ երևույթը անվանում ենք չու: Եվս մեկ օրինակ` ինքնաթիռի վարորդին անվանում ենք օդաչու: Սա լեզվական առաջին աներկբա նմանությունն է, որ նկատել եմ: Եվս մեկ բառ. 野蛮( yěmán) նշանակում է բարբարոս, իսկ Տավուշի բարբառում սաստիկ կամ բարբարոս ձմռանը կարող ենք անվանել «յեման» , որոշ դեպքերում կիրառում ենք վատ մարդկանց բնութագրելիս:
Շարունակելի…
Leyli Aleksanyan-ի ՖԲ էջից