ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Շուտով կտրվի Գարնան տոնի /Չինական նոր տարվա/ մեկնարկը. Չինական նոր տարին աշխարհով մեկ նշելու համար Չինաստանի մշակույթի և տուրիզմի նախարարաության կողմից մշակվել է և պետական միջոցներից կֆինանսավորվի «Happy Chinese New Year»ծրագիրը:
Հունվարի 16-ին նախարարության ներկայացուցիչը լրատվամիջոցներին տեղեկացրել է ,որ ծրագիրը նպատակ ունի օտարերկրացիներին փոխանցել Գարնան տոնի իրական ուրախությունն ու ավանդույթները և ծրագրի շրջանակներում 133 երկրների 396 քաղաքներում կանցկացվեն 1500 –ից ավելի միջացառումներ: