Պուտինը արժանացավ յուրահատուկ մոտեցման
June 11, 2018
Չինաստանի Հայնան նահանգում զարգանում է զբոսաշրջային ոլորտը
June 12, 2018

Անվճար ճաշ Հարբին քաղաքում

Բացման օրվանից ի վեր, Հելունծիան նահանգի Հարբին քաղաքում գործող բուսակերների համար նախատեսված ճաշարանը` շուրջ 130 հազար տեղացու, ապահովել է անվճար ճաշով: Ճաշարանի հիմնադիրներից Լի Ցիուլինը նշում է, որ  օրական պատրաստում-մատուցվում է 4 ճաշատեսակ: Սնունդը բավարարում է բոլոր այցելուներին: Ըստ Լիի, այցելուները հիմնականում տաքսու վարարոդներն են, քաղաքի մաքրման աշխատանքներով զբաղվողները և միայնակ ծերերը:

Օրական այստեղ ճաշում է շուրջ 150 հոգի և ընդհանուր ծախսը կազմում է 500 յուան, որը հոգում են կամավորները և կամեցող մարդիկ:

Լին շեշտում է, որ 200 կամավորները ամենօր կատարում են այս աշխատանքը և երբեք դժգոհություն չի եղել, քանի որ վերջիններիս առաջնային խնդիրը` ծերերի և կարիքավորների համար, ջերմ մթնոլորտ ստեղծելն է: