Հոկտեմբերի 30-ին Բրյուսելում բացվեց էքսպո, որի ընթացքում տեղի ունեցավ Հարբինի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև հաջորդեց լուսանկարների ցուցահադես:
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ ասուլիս` Հարբին քաղաքը ներկայացնող պատվիրակության մասնակցությամբ: Մասնավորապես, Հարբին քաղաքի զբոսաշրջության կոտիմեի նախագահ Խոնլեյը նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը Եվրոպական երկրներից դեպի Հարբին զբոսաշրջիկների հոսքի ավելացումն է, ինչը իր հերթին կնպաստի Եվրապայի և Չինաստանի միջև կապերի ամրապնդմանը:
Հատկանշական է, որ 2017 թվականի ընթացքում` քաղաքը ընդունել է շուրջ 77 միլիոն զբոսաշրջիկ և քաղաքային բյուջեին ապահովել 177 միլիարդ յուանի /17 միլիարդ դոլար/ եկամուտ:
Այսօր Հարբինը ունի 31 քույր քաղաք 26 երկրներում :