Բրիտանական քաղաքականության «Երկաթյա տիկին» Մարգարետ Թետչերը մահացավ 87 տարեկանում: Նա Բրիտանիայում կառավարել է 1979-1982թթ: Լինելով ազդեցիկ քազաքական գործիչ և դիվանագետ` նա կարևորում էր Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Չինաստանի հետ: Նա իր քաղաքական ոճում միշտ հավատարիմ է եղել Բրիտանիայի ազգային շահերին, սակայն միաժամանակ հասկանում էր, որ Չինաստանի հետ բարիդրացիական հարաբերություններն ու կապերի ամրապնդումը նույնպես բխում են Բրիտանիայի շահերից:
Եվրոպայում Թետչերը առաջիններից մեկն էր, ով գնասհատեց Չինաստանի զարգացող դերը նոր աշխարհակարգում: Թետչերի ունեցաժ դերը Չինաստանի և Բրիտանիայի հարաբերությունների կարգավորման գործում ակնհայտ է:
Թետչերը Չինաստան է այցելել 4 անգամ: Բոլոր այցերի հիմքում ընկած էին հարաբերությունների ընդլայնումը տնտեսական, առևտրային ոլորտներում: Երկկողմանի շահավետ կապերի ստեղծման ճանապարհին դրված է Հոնգկոնգի խնդիրը:
1982թ. Մարգարետ Թետչերը Չինաստան այցելեց երկրորդ անգամ: Սեպտեմբերի 22-ի կեսօրին նրա գլխավորած պատվիրակությունը արդեն Պեկինում էր: Նրան ուղեկցում էին փորձառու դիվանագետներ: Ժամանակին Չինասստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սիր Պերսին զգուշացնում էր Մարգարետին, որ Չինաստանի զեկավարները բավական լուրջ են տրամադրված և դիմելու են դիվանագիտական ճնշումների: Նպատակային են համարում ամբողջ Հոնգկոնգի վերադարձը Չինաստանին և պատրաստ են մերժելու 19-րդ դարում ստորագրված բոլոր պայմանագրերը` որակելով դրանք անարդար և իմպերիալիստական:
Թետչերի առաջին հանդիպումները կայացան Չինաստանի վարչապետ Ճաոյի հետ, որը գրագետ և պատրաստված դիվանագետ էր: Հյուրերի ընդունելության երեկոյի ընթացքում վարչապետ Ճաոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկում է Չինաստանի տարածքային ամբողջականության վերաբերղ հարցեր: Երեկոյի ավարտին ի պատասխան Ճաոյի բոլոր հարցերի Թետչեր պատասխանեց, որ դեռևս չեն սկսել բանակցել Հոնգկոնգի հարցի շուրջ, միգուցե դրա ժամանակը գա վաղը: Վարչապետների հանդիպումը հաստատեց դեսպանի խոսքերը, որ չինացիները վճռական են տրամադրված և չեն գնալու զիջումների:
Հաջորդ առավոտ վարչապետ Ճաոն հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ. «Շուտով Չինաստանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:
Չիանստանի առաջնորդ Դեն Սիաոպինի հետ մյուս օրվա հանդիպումը ճակատագրական էր Մարգարետ Թետչերի քաղաքական կարիերայի համար: Հանդիպման հենց սկզբում Դենը վերջնագիր ներկայացրեց, որը պետք է ընդունվեր կամ մերժվեր և այլ լուծումներ չէր նախատեսում: Թետչերը անմիջապես փորձեց ներկայացնել Դեն Սիաոպինի 19-իդ դարում կնքված պայմագրերի իրողությունը` նշելով, որ դրանք դեռևս օրենքի ուժ ունեն: Ի պատասխան Թետչերի բոլոր ջանքերին՝ Դեն Սիաոպինը սիրալիր տոնով և լայն ժպիտով (իրեն հատուկ) պատասխանեց. «Ես կարող եմ հանդուրժել բրիտանացիների կառավարությունը Հոնգկոնգում մինչև 1997թ.: Եթե ես չվերադարձնեմ Հոնգկոնգը, ապա կլինեմ ավելի վատը, քան Ցին դինաստիայի դավաճանները, որոնք վաճառեցին չինական հողերը բրիտանացիներին: Բրիտանական դրոշը և կառավարիչը պետք է հեռանան Հոնգկոնգից: Միայն Չիանստանը կարող է որոշել Հոնգկոնգի ապագան: Եթե մի քանի տարվա ընթացքում Բրիտանիան չհանձնի Հոնգկոնգը, ապա մենք ստիպված կլինենք մշակել տարածքային ամբողջականության վերկանգնման նոր քաղաքականություն»:
1997թ. միջպետական հանձնաժողովների մակարդակով Հոնգկոնգը հանձնվեց Չինաստանի կառավարությանը:
ՀԳ. Հայտնի է, որ 1982-ից «երկաթյա տիկինը» հեռացել էր մեծ քաղաքականությունից, սակայն բրիտանացիները Հոնգկոնգի կորուստը վերագրում էին նրան, սակայն հարկավոր է նշել, որ Թետչերի շնորհիվ չին-բրիտանական հարաբերությունները մինչև այսօր բարձր մակարդակի վրա են:
Գոռ Սարգսյան