ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական կինոարվեստից խոսելիս, մեծագույն մեղք կգործենք, եթե չհիշատակենք Չինաստանի Գրետա Գարբոին` 20-30-ականների չինական կինոյի աստղ Հու Դիին (1908-89): Հրեշտակակերպ, էլեգանտ, շնորհալի, բնական ու դրամատիկ արտիստուհի, որը վերստին փոխեց կարծրացած պատկերացումը չին կնոջ դերի մասին:
Հուի ֆիլմադարանում կա ավելի քան 90 նմուշային ֆիլմ, հանրագումարելով վերջինիս ավելի քան 40-ամյա կինոկարիերան: 1933 թ. հանդիսատեսը շնորհել է նրան “կինոյի թագուհի” տիտղոսը: 60 տարեկան հասակում դերասանուհին թողեց կինոն, տեղափոխվելով և առանց շշուկի բնակություն հաստատելով Կանադայում: Նրա անկախությունը և գեղեցկությունը հավերժ կհիշվեն մարդկանց սրտերում: