Հնագույն բազմապատկման աղյուսակը
June 1, 2018
The Mystic Nine_Մաս 7/8
June 3, 2018

ՉԻնաստանը ավելի բաց կլինի ներդրողների համար

Չինաստանի պետական կոմիտեի նախագահ Լի Կեցիանի գլխավորությամբ անցկացված կոմիտեի գործադիր ժողովի ընթացքում քննարկվել է Չինաստանը արտասահմանյան ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելու հարցը:

Քննարկման արդյունքում որոշվել է հատուկ օրինագծով արտոնություններ տրամադրել օտարերկրացի ներդրողներին  մեքենաշինության, նավագործության և այլ ոլորտներում: Համաձայն Կոմերցիայի նախարարության տվյալների` 2017 թվականին օտարերկրյա ներդրումները Չինաստանում անցել են 877 միլիարդ յուանի շեմը, դա 7,9 %-ով  2016 թվականի համեմատ:

«Մենք պետք է ջանք չխնայենք Չինաստանի ՝ որպես ներդրումների հիմնական հարթակ կարգավիճակը կատարելագործելու աշխատանքներում: «Բաց դռների» քաղաքականությունը ներդրումների զարգացման  ոլորտում ապահովել է բարեփոխումներ վերջին 40 տարիների ընթացքում: Արտասահմանյան ներդրողները մեծապես նպաստել են Չինաստանի տնետսության զարգացմանը և զարկ են տվել արտահանման տեմպերին: Ինչն ավելի կարևոր է ներդրումները Չինաստան են բերել նոր արժեքներ, նորարություններ», – ժողովի փակմանը նշել է ԼԻ ԿԵՑԻԱՆԸ: