“Չինարենի կամուրջ” չինարեն լեզվի մրցույթը ընթանում է Հայաստանում
June 9, 2021
Մենծիի մոր երեք տեղափոխությունները/孟母三迁
June 25, 2021

Կոն Ռոնը կիսվում է տանձերով/孔融让梨

策 划:王婵娟(Wang Chanjuan)
选 编:郑晓羽(Zheng Xiaoyu)
翻 译:王曼丽(Marina Kocharyan)
审 校:宿桂兰(Su Guilan)
朗 读、制 作:戈尔•萨尔格相(Gor Sargsyan)

Կոն Ռոնը (մ․թ․ 153-208) Արևելյան Հան տոհմից էր, Շանդուն նահանգից՝Ցույֆուից , Կոնֆուցիոսի 20-րդ սերնդի ներկայացուցիչներից։ Չորս տարեկան հասակում Կոն Ռոնը, ավագ եղբայրների հետ տանձ ուտելիս, վերցրել էր ամենափոքրը։ Ինչ-որ մեկը հարցրեց նրան․

– Ինչու՞ ես վերցրել այդ փոքր տանձը։

– Ես իմ եղբայրներից ավելի փոքր եմ․ տրամաբանական է, որ պետք է փոքրը վերցնեմ,- ասաց նա։

Կոն Ռոնի՝ տանձերով կիսվելու այս պատմությունը շատ հայտնի է Չինաստանում, հայրիկները և մայրիկները շատ փոքր երեխաներին պատմում եմ այս պատմությունը, սովորեցնում են երեխաներին կիսվել այլ մարդկանց հետ և չլինել եսամոլ։

«Դասական տեքստ՝ երեք հիերոգլիֆներով» հայտնի գրքում, որը նվիրված է երեխաներին գիտելիք փոխանցելուն, կա «Ռոնը չորս տարեկան էր և կարողանում էր կիսվել տանձերով» նախադասւթյունը, որը նույնպես ծանոթացնում է Կոն Ռոնի տանձերով կիսվելու պատմության հետ։

东汉孔融(公元153-208),山东曲阜人,是孔子第20代子孙。孔融四岁的时候,和哥哥们一起吃梨,他拿小梨吃。有人问他为什么拿小的?他回答说:“我比哥哥小,按道理就应该拿小的。”

孔融让梨的故事在中国非常有名,爸爸妈妈们在孩子很小的时候,都会给孩子讲这个故事,教育孩子懂得分享,不自私。在著名的专门给小孩子讲知识的书——《三字经》里,有“融四岁,能让梨”这句话,也是介绍孔融让梨的故事。