Հսկայական գործը բաղկացած է 99 գայլից, որոնք սլանում են դեպի ապակե պատը: Բախվելով պատին՝ առաջնորդ գայլերն ընկնում են, սակայն կրկին կանգնելով անդադար շարունակում են սլանալ ոհմակիցների հետևից՝ արժանանալու նույն ճակատագրին:
Չնայած նկարչի ներշնչանքի աղբյուրը եղել է Բեռլինի պատմությունը՝ նրա խոսքերով` աշխատանքը վերաբերում է ողջ մարդկությանը: Այն արտացոլում է մարդկային ճակատագրի ողբերգությունը, որի հիմքում ընկած է սեփական նպատակներին հասնելու համար առանց փոխզիջումների առաջ սլանալու կույր ցանկությունը: Ցայի կարծիքով՝ սա տեղի է ունենում շարունակաբար՝ մարդկության պատմության ողջ ընթացքում: Աշխատանքը նաև խորհրդանշում է հոտային մտածելակերպը՝ նորմայից շեղվելու խիզախության պակասը: