Dragonfly-ը չի հայտնվի չինական համացանցային տիրույթում
December 22, 2018
Esglobal կայքը չինացի զբոսաշրջիկների մասին
December 23, 2018

Չինաստանը ՄԱԿ-ում սիրիացի փախստականներին աջակցության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Սինխուա լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Լիբանանում Չինաստանի դեսպան Վան Կեցիանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունը Լիբանանի սիրիացի փասխտականներին կտրամադրի 1000 տոննա ցորեն:

Դեկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը կոչ էր արել բոլոր երկրներին` աջակցել սիրիացի փախստականներին և այն պետություններին, որոնք ապաստան են տրամադրում փախստականներին:

Հատկանշական է, որ Լիբանանի փախստականներին Չինաստանի կառավարությունը աջակցություն է ցուցաբերում 2016 թվականից և միայն 2017 թվականին օգնություն է ուղարկել 2500 տոննա բրինձ և 780 հազար դոլարի դեղորայք: