ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 25, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Ասիական գավաթի ավարտից հետո Իտալացի 70-ամյա մարզիչը կլքի Չինաստանի ազգային հավաքականը:Լիպին Չինաստանի հավաքականի հետ աշխատում է 2016 թվականից և նրա հետ կնքած 2 տարվա պայմանագիրը մոտենում է ավարտին:
Իրանի հետ անհաջող հանդիպումից հետո Մարչելո Լիպին մամուլին հայտնել է,որ իր համար մեծ պատիվ էր Չինաստանի նման կարևոր երկրի հավաքականը մարզելը և հույս ունի ,որ էլի կվերադառնա Չինաստան: