Մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված գիտաժողով Պեկինում
September 25, 2018
Հուշագիր ստորագրեցին Կոնֆուցիոսի ինստիտուտը և հայ-չինական բարեկամության դպրոցը
September 27, 2018

Չինական «Լուսնի» տոնը

中秋節 , փինինը՝ zhōngqiūjié, արտասանվում է որպես՝ Ճժունցյուծզե: Այն հիմնականում տոնում են Չինաստանում և Վիետնամում: Տոնը նշում են ամբողջ ընտանիքով: Այժմյան սովորության համաձայն տոնի գիշերը մարդիկ հիանում են լիալուսնով, միմյանց հյուրասիրում «լուսնային թխվածքաբլիթներ», իսկ ծիսական կողմը առավել լայնորեն դրսևորվում  է խունկի ծխումով:

Իր ճանաչվածությամբ այս տոնը զիջում է միայն Չինական Նոր տարուն: Լուսնի տոնը տեղի է ունենում չինական օրացույցի 8-րդ ամսի 15-րդ օրը, որը համապատասպանում է սեպտեմբերի երկրորդ կեսին: Ընդունված է, որ այդ օրը լուսնի շրջանագիծը ամենապայծառն ու կլորն է: Այս «լիության» կերպարի իմաստը բացատրվում է մի քանի ձևով. ազդարարվում է բերքահավաքի ավարտը, իսկ լիալուսինը համարվում է կանացի «սկզբի» , ինչպես նաև պտղաբերության խորհրդանիշ: Ըստ չինական ավանդույթի Չանիյե-ի (Լուսնի առասպելական բնակչուհի) ներկայացուցիչը լուսնի վրա համարվում են ճագարը, ինչպես նաև եռոտանի գորտը (դարձյալ կանացի սկզբի խորհրդանիշ):

Ռուզան Ամիրխանյան

https://delanoss.wordpress.com