ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին շնորհվել է չինական կացության իրավունք /green card/ : Կացության իրավունքի վկայագիրը նրան հանձնել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանը հունվարի 10-ի հանդիպման ընթացքում: Հանդիպման վերջում Մասկը նշել է,որ նա շատ է սիրում Չինաստանը և ցանկություն ունի ավելի հաճախ այցելել Չինաստան:
Հիշեցնենք ,որ 2019 թվականի ամենասկզբում Tesla-ն մեկնարկել է իր հսկա գործարանի շինարարական աշխոտանքները Շանհայում 5 միլիարդ ներդրումային կապիտալով,որը համարվում է Շանհայի պատմության մեջ ամենամեծ արտասհմանյան ներդրումը: Տեսլան ծրագրում է Շանհայում արտադրել տարեկան 500 հազար մեքենա: