Ամենաերկար ավտոբուսը արդեն Շենճենում է
April 5, 2019Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Չինաստանի ներկայացուցիչներին
April 5, 2019
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 5, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:Ապրիլի 2-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը Թիենծինի (Tianjin Normal University) մանկավարժական համալսարանի հրավերով բաց դասախոսություն կարդաց նշված համալսարանում «Հայաստանը և Գոտի և ճանապարհ նախաձեռնությունը» թեմայով։
Նախքան դասախոսությունը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ Թիենծինի մանկավարժական համալսարանի նախագահ Ճոնգ Յինգխուայի (Zhong Yinghua) հետ, քննարկվեցին հայաստանյան համալսարանների հետ համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵՊՄՀ և վերոնշյալ համալսարանի հետ ուղիղ համագործակցության մասին։
Դասախոսությունը նվիրված էր Հայաստանի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, հայ-չինական հարաբերություններին, «Գոտի և ճանապարհ նախաձեռնությանը» Հայաստանի մասնակցությանը, որին հետևեց հարց ու պատասխանի մասը։ Դասախոսությանը ներկա էին Թիենծինի մանկավարժական համալսարանի, Թիենծին քաղաքի այլ համալսարանների դասախոսներ, ուսանողներ։
www.mfa.am