«Միսս Տուրիզմ» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը կանցկացվի Չինաստանի Նինսիա Հուեյ վարչական շրջանի Ճոնվեյ շրջանում՝ հոկտեմբերի 7-ից 14-ը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներից Լի Մուշուանը տեղեկացրել է, որ մասնակցում են շուրջ 70 մրցակիցներ 40 երկրներից, որոնք 5 օր շարունակ կպայքարեն տիտղոսի համար:
Ֆան Ծիանհոնը՝ Ճոնվեյի զբոսաշրջության զարգացման կոմիտեից, նշել է՝ այս միջոցառումը մեծապես կնպաստի իրենց շրջանի հանրայնացմանը ամբողջ աշխարհում և իրենք ակնկալում են զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք հաջորդ տարիների համար:
Մրցանակաբաշխության նպատակն է ընտրել զբոսաշրջային դեսպաններ յուրաքանչյուր երկրում և զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: