ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Նախորդ գրառումներից մեկում պատմել էինք ռուս-չինական համատեղ ֆիլմի մասին,որտեղ գլխավոր դերը խաղում է չինացի 22-ամյա հայտնի դերասան Տոն Չանը: Ֆիլմում նկարահանվել է նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
<<Չինաստանն Այսօր>> կայքի հիմնադիր Գոռ Սարգսյանին հաջողվել է կարճ զրույց ունենալ գլխավոր դերակատար Տոն Չանի հետ
Խնդրում եմ պատմեք ռուս-չինական ֆիլմի մասին, որտեղ խաղում եք գլխավոր դերը
Առաջին հերթին շատ երջանիկ եմ,որ հնարավորություն ստացա դեր ստանալու ռուս-չինական համատեղ նախագծում ՝ ստանձնելով <<Ինչպես ես դարձա ռուս>> ֆիլմի գլխավոր դերը. Ֆիլմում ես մարմնավորում եմ ռուս աղջկա սիրահարված Փենփենին:Երբ առաջին անգամ ստացա ֆիլմի սյուժեն ինձ դուր եկավ ֆիլմի անվանումը, այնուհետև հասկացա, որ ֆիլմում անելում եմ բաներ,որ երբեք չեմ արել և դա հիմնական շարժառիթն էր. Ըստ սցենարի պետք է շրջեի ձնագնացով, լինեի ռուսական շոգեբաղնիքում, մերկ վազեի ձների մեջ, մասնակցեի արջերի որսի և այլն: Ես անմիջապես համաձայնվեցի գլխավոր դերի համար,քանի որ դժվար է մի ֆիլմում այսքան արկածների մասնակցել: Իհարկե , հիմա պետք է խոստովանեմ, որ ռուսական ձմեռը սառնաշունչ է,իմ ձեռքերը սառում էին,ցուրտ էր նկարահանումների ժամանակ,սակայն ռուսական անձնակազմը ինձ օգնեց հաղթահարել այդ շրջանը: Վերջերս Պեկինում կայացավ ֆիլմի պրեմիերան և ստացավ ներկաների բարձր գնահատականը,վստահ եմ այն դուր կգա հադիսատեսին. Հուսով եմ,որ ֆիլմը դիտելուց հետո ռուսները կցանկանան այցելել Չինաստան, իսկ չինացիները անպայման կայցելեն Ռուսաստան:
Ին՞չ կասեք արտասահմանցի գործընկերների հետ համագործակցության մասին
Կարծում եմ որպես չինացի դերասան բավականին բարդ է աշխատելը արտասահմանցի դերասանների հետ,սակայն նաև ուսուցողական: Ես ինքս ավարտել եմ Չինաստանի Դրամատիկական կրթության ակադեմիան, որը հիմնված է Ստանիսլավսկու դրամատուրգիայի սիստեմի վրա:Այս փորձառությունս ինձ շատ օգնեց ռուս գործըկների հետ աշխատանքում: Հուսով եմ,որ ապագայում չինացի դերասանները ավելի շատ կաշխատեն արտասահմանցի գործընկերների հետ:
Ֆիլմում Ձեր գործընկերներից մեկը հայ է, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը
Այո, ոսուցիչ Հրանտը,շատ ջերմ և հոգատար մարդ: Ամեն անգամ ինձ տեսնելիս ոգևորում էր, նկարահանումների ընթացքում սուրճ և թեյ առաջարկում:Հրանտը միշտ նկատում էր,որ ես սառել եմ: Երբ ես շփոթվում էի ռուսերեն նոր բառեր արտաբերելիս ,նա կատակով պատմում էր,որ երիտասարդ տարիքում նույնպես ունեցել է նման խնդիր անգլերենի հետ: Կարծում եմ, որ նա նման է բարի Սանտայի և միշտ հաճույքով կհամագործակցեմ նրա հետ: Հուսանք ես մոտ ապագայում կրկին կհանդիպեմ նրան:
Ին՞չ գիտեք Հայաստանի մասին
Հայաստանի մասին շատ եմ լսել, նայել եմ նկարներ համացանցում,այն իսկապես գեղեցիկ է: Ես վստահ եմ,որ բոլոր հայերը Հրանտի նման ուրախ և ընկերասեր են: Հուսաով եմ,որ մի օր կկարողանամ այցելել Հայաստան և վայելել ջերմությունն ու հարգանքը:
Մենք Ձեզ հրավիրում ենք Հայաստան
Շնորհակալություն:Երբ հնարավորություն լինի անպայման կընդունեմ ձեր հրավերը և կայցելեմ գեղեցիկ Հայաստան