ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մեկնարկել է Հայնանի միջազգային փառատոնը, մշակութային դեսպան ընտրվել լեգենդար Ջեքի Չանը: Փառատոնը անց է կացվում դեկտեմբերի 9-ից 16-ը«Հավերժ ապրող կինոփառատոն» կարգախոսի ներքո: Սանյա քաղաք են ժամանել 100-ից ավել համաշխարհային մասշտաբի կինոաստղեր` Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ասիայից, ՌԴ-ից և Հնդկաստանից:
Սանյաի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Թոն Դաոչին նշել է, որ նմանատիպ միջազգային միջոցառումներ կանցկացվեն «Հայնանը ազատ առևտրի և տուրիզմի գոտի» ՉԺՀ կառավարական ծրագրի շրջանակներում: