Իմ չինական պատմությունը.Անի Աղայան
January 31, 2022
Իմ չինական պատմությունը.Ինեսսա Գևորգյան
February 4, 2022

Ճանապարհորդությունները դեպի հազարավոր կիլոմետրեր սկսվում են  մեկ քայլից. Իմ չինական պատմությունը

“Իմ Չինական Պատմությունը” ծրագիրը իրականացվում է Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ

Չինաստանն Այսօր,Փետրվար 2,2022:  Ճանապարհորդությունները դեպի հազարավոր կիլոմետրեր սկսվում են  մեկ քայլից, և այդ քայլը ես արեցի ,երբ 2017թ. սեպտեմբերին բացեցի Կոնֆուցիոսի Ինստիտուտի դուռը։
Այդ  ժամանակ չէի պատկերացնի անգամ, որ կգա մի օր, երբ ես կհայտնվեմ իմ երազանքի  Չինաստանում։
Եվ այսպես 2018թ.Մայիս ու ինձ համար փոխվեց աշխարհը հենց առաջին քայլից.
Պեկին մշակութային քաղաք,լույսեր, կայծակնային արագությամբ փոխվող կյանքի շարժում։
Այսօր էլ երբ թերթում եմ հուշերիս ալբոմը, զգում եմ, որ մի վառ կետ,շատ լուսավոր, իմաստությամբ ուղղված դաջված է իմ մեջ։ Դարավոր նեղ ճանապարհներից մինչև Չինական Մեծ Պատ, Արգելված քաղաք, արվեստի, մշակույթի և ժամանակակից կյանքի թանգարան և ես թողեցի իմ ոտնահետքերը այնտեղ` միլիոնավոր զբոսաշրջիկների ոտնահետքերի հետ միասին։
Հաջորդ կանգառը Շանհայ.
Գլխապտույտ առաջացնող գեղեցկություն, աննկարագրելի կյանքի վազք ու թռիչք։ Գիշերային նավարկություն, Հին քաղաքի Աստվածների տաճար։
Ասում են`պարզապես ճանապարհորդելը բավականին ձանձրալի է, բայց երբ այն նպատակ ունի, կրթում է, հարստացնում մտահորիզոնդ և բովանդակություն տալիս կյանքիդ։
Վերադառնալու եմ ու կարոտով անցնեմ ճանապարհներովդ
Իմ Չինաստան։

Արփինե Հովհաննիսյան/金阳