Ճանապարհորդությունները դեպի հազարավոր կիլոմետրեր սկսվում են  մեկ քայլից. Իմ չինական պատմությունը
February 2, 2022
Իմ չինական պատմությունը. Լիդա Պապիկյան
February 10, 2022

Իմ չինական պատմությունը.Ինեսսա Գևորգյան

Իմ Չինական Պատմությունը” ծրագիրը իրականացվում է Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ

Չինաստանն Այսօր,Փետրվար 4,2022:  Իմ չինական պատմությունը սկվել է շատ վաղուց,երբ դեռ դպրոցական աղջիկ էի և նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել,որ իմ հետագա կյանքը կապված կլինի չինարենի,Չինաստանի և չինական մշակույթի հետ։Մոտ յոթերորդ դասարանից սկսած ունոի երազանքների ցուցակ։Ցուցակը գլխավորող առաջին երազանքս, այցելել Չինական մեծ պարիսպն էր։Դե այն ժամանակ պարզապես որպես տեսարժան վայր էի ցանկանում այցելել։

 Արդեն ավագ դպրոցում էի սովորում և դեռ մասնագիտության ընտրության հարցում չէի կայացրել որոշում,տատանվում էի երկու մասնագիտությունների ընտրության մեջ մեկը՝դիզայներ,մյուսը՝տնտեսագետ,իհարկե հոգուս ավելի մոտ էր դիզայները,որը մեղմ ասած այդքան էլ ծնողներիս սրտով չէր։Այդ ժամանակ մայրս խորհուրդ տվեց ընդունվեմ չինարենի բաժին,գաղափարը ինձ մի անգամից գրավեց,քանի որ կարծում էի հիերոգլիֆներ գրելով ինչ-որ չափ մոտ կլինեմ նկարչությանը։Այդպես էլ արեցի 2016 թվականին ընդունվեցի Վ․Բրուսովի անվան լեզվաբանական համալսարան՝չինարեն թարգմանչության բաժին,և չսխալվեցի կյանքիս այդ փուլի ամենակարևոր որոշումը ճիշտ էի կայացրել։Հենց այդ ժամանակ էլ սկսվեց իմ իրական չինական պատմությունը։Հիմա մի պահ ետ նայելով հասկանում եմ,որ կյանքիս ամենահետաքրքիր,ամենաուրախ և ամենալեցուն տարիները միանշանակ կապված են եղել չինարենի և Չինաստանի հետ։Արդեն երրորդ կուրսում հնարավորություն ունեցա ուսումս շարունակել Չինաստանում,որը մի նոր փորձություն էր նաև գիտակցում,որ մանկական երազանքս շատ մոտ է իրականությանը։Չինաստանում սովորելու ամիսներին ես ոչ միայն շատ գիտելիքներ ստացա չինարենից,այլ նաև ձևավորվեցի որպես անհատականություն,որը կարողացավ միայնակ,ընտանիքից հեռու գոյատևել,ինչպես նաև ամենակարևոր և անգնահատելի գանձ,որը ինձ տվեց Չինաստանը իմ ընկերներն են։

 Դե ինչպես,որ պատմությունս սկսել էի իմ մանկական երազանքով՝Չինական մեծ պարիսպ այցելելու ցանկությամբ,հենց դրանով էլ կավարտեմ։Կարծում եմ արդեն կռահում եք,որ իմ վաղեմի երազանքը իրականացավ և իրականացավ հենց այն բանի շնորհիվ,որ ընտրեցի չինարենը և Կոնֆուցիոսի ինստիտուտի շնորհիվ ոչ միայն լավ կրթություն ստացա Չինաստանում,այլև իրականացրեցի երազանքս,ինչի համար անչափ շնորհակալ եմ։

Ինեսսա Գևորգյան