Իմ չինական պատմությունը.Ինեսսա Գևորգյան
February 4, 2022
Իմ չինական պատմությունը.Անուշ Լազարյան
February 15, 2022

Իմ չինական պատմությունը. Լիդա Պապիկյան

Իմ Չինական Պատմությունը” ծրագիրը իրականացվում է Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ

Չինաստանն Այսօր,Փետրվար 10,2022: Բարև իմ սիրելի ընթերցող։ Ես Լիդա Պապիկյանն եմ, 22 տարեկան մի աղջիկ,ով այսօր ամուր հիմքով կանգնած է իր՝ արդեն իրականություն դարձած երազանքի վրա։ Ու գիտեք, երբ դու հավատում ես ինքդ քեզ ու քո անկոտրում կամքին, նույնիսկ անհնարինը դառնում է հնարավոր։ Արդեն չորս տարի է, ինչ չինարենը իմ կյանքի մի մասնիկն է դարձել։ Երբ նոր էի մուտք գործում համալսարան, բոլորն ասում էին․ <<Չինարենը բարդ լեզու է, կարողանալու՞ ես հաղթահարել և սովորել>>։ Իսկ ես լսում էի, փոխարենը աշխատելով օր ու գիշեր ինքս ինձ վրա, ու արդեն այսօր ես դասավանդում եմ չինարենը՝ որպես Հայաստանում չինարենի տեղացի ուսուցիչ։ Մասնակցել ու հաղթել եմ տարբեր մրցույթներում, իսկ 2020 թվականին դարձել Հայաստանում ուսանողների շրջանում անցկացվող համաշխարհային տասնիններորդ <<Չինական կամուրջ>> մրցույթի հաղթող և ներկայացրել հայրենիքս շուրջ 160 երկրների շարքում ՝ օտարերկրացիներին ծանոթացնելով իմ սարերի ու քարերի երկիր, իմ տուն ու ծննդավայր Հայաստանը։ Վստահ եմ, որ դեռ սովորելու և էլ ավելի վեր բարձրանալու տեղ ունեմ և ինչպես ասել է չինացի մեծն փիլիսոփա Կոնֆուցիոսը մարդը ինքը կարող է ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել: