Ըսը Սահմանադրության (Դեկտեմբեր 1982)՝ Չինաստանը համարվում է «Ժողովրդի դեմոկրատական դիկտատուրայի սոցիալիստական պետություն»: Պետության բարձրագույն մարմինը Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովն է: 1949 թվականին Ժողովրդական Հանրապետություն հռչակումից ի վեր, երկրում իշխում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Չինաստանի բնակչությունը. Չինաստանում ապրում է 1 միլիարդ 273 միլիոն 110 հազար մարդ, որն հավասար է Երկիր մոլորակի բնակչության թվի 22%-ին։ Չինաստանը աշխարհի ամենաբնակեցված երկիրն է (շուրջ 1.3 միլիարդ մարդ): Բնակչության միջին խտությունը կազմում է 140 մարդ 1 քառ. կմ-ի վրա, քաղաքային բնակչությունը՝ 36.22%, գյուղական՝ 63.78%:
Չինաստանի դրոշը. Պետական դրոշը նախագծվել է 1949թ.-ին, Շանհայում, Ցզեն Լյանսունի կողմից: Դրոշը կարմիր գույն է, վերին ձախ անկյունում` մեկ մեծ, չորս փոքր դեղին հնգաթեւ աստղ: Կարմիր գույնը խորհրդանշում է հեղափոխություն, աստղերի դեղին գույնը` լույս: Կարմիր աստղը մարմնավորում է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, իսկ չորս փոքր աստղերը` չին ժողովրդին (բանվոր, գյուղացի, մանր ձեռներեցներ եւ ազգային բուրժուազիա):
Աշխարհագրական դիրքը.Չինաստանն իր տարածքով չորրորդն է աշխարհում և ամենամեծ երկիրը՝ Ասիայում: Չինաստանի տարածքը 9.596.960 քառակուսի կմ է, ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը 22 117 կմ, ափամերձ գոտու՝ 14.500 կմ: Արևելքից Չինաստանի ափերը ողողում են Արևելա – Չինական, Կորեական և Դեղին ծովերը: Թայվան նեղուցներով Չինաստանի մայրցամաքային մասը բաժանվում է Թայվան կղզուց: Չինաստանը սահմանակից է 14 երկրների` Աֆղանստանի, Բութանի, Մյանմարի (Բիրմա), Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լաոսի, Մոնղոլիայի, Նեպալի, Հյուսիսային Կորեայի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Վիետնամի հետ: