Ձմեռը գրավիչ է Չինաստանի հյուսիսում
December 12, 2018
Դասախոսը հեռացվել է համալսարանից ծխելու պատճառով
December 13, 2018

Չինական օնլայն խաղերի նոր ֆինանսական ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական օնլայն խաղերի վաճառքից ստացված հասույթը կազմել է ավելի քան 4.63 մլրդ. դոլար: Ինչպես հաղորդում է chinadaily.com-ը, այդ մասին ասվում է 2018 թ. հունվար-հունիս ամիսների ֆինանսական հաշվետվության մեջ:
Մինչդեռ, Չինաստանի մշակույթի նախարարությունը ակտիվ պայքար է սկսել բռնություն քարոզող առցանց խաղերի դեմ: Նպատակը մեկն է` քարոզել հասարակական ներդաշնակություն, զերծ պահել բնակչությանը, հատկապես` պատանիներին, մաֆիոզ կյանքի գայթակղությունից:
Սույն գրաքննական արշավի մեկնարկը տրվել էր դեռևս հոկտեմբերի 1-ին, կոմունիստական կարգերի հաստատման 60-ամյա տարելիցին ընդառաջ: Մյուս կողմից, նկատելի է մեկ այլ տենդենց` օնլայն խաղեր, որոնց շնորհիվ պրոպագանդվում են Չինաստանի ազգային մշակույթը և ավանդույթները:
Եվ որքան էլ գրաքննական մարմինները փորձեն արգելել համակարգչային խաղերը և կասեցնել դրանց տարածումը, ֆինանսական տեսանկյունից դրանք առավել քան շահույթաբեր են: