ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի Հարբին քաղաքում մեկնարկել է «Հարբինի արևի կղզի» սառցե քանդակների արվեստի 31-րդ միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Քանի որ, 2019 թվականը խոզի տարի է, ապա ցուցահանդեսի մասնակիցներին և ամբողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկներին կդիմավորի 12 մետր բարձրությամբ և 22 մետր լայնությամբ խոզուկի ձնե արձանը: