ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական ավտոարտադրող ընկերությունները պատրաստվում են 2019 թվականի ընթացքում 10 նոր մոդելներ ներկայացնել ռուսաստանի վարորդներին: Համաձայն ռուսական <<Ավտոստատ>> գործակալության, 2018 թվականին Ռուսաստանում վաճառվել է 31,6 հազար չինական տարբեր մակնիշի մեքենաներ,ինչը 12 տոկոսով ավելին է 2017 թվականի համեմատ
Չինական խոշորագույն ավտոարդադրողները , ինչպիսիք են Lifan motors- ը և Cherry Automobile- ը,երկար ժամանակ է ներկայացված են ռուսական շուկայում: Իսկ մեկ այլ ավտոարտադրող GAG Group-ը ծրագրում է արտադրություն սկսել հետխորհրդային երկրներից մեկում: