Չինաստանը ոչ միայն աշխարհի երկրորդ տնտեսական հսկան է: Առաջատար դիրք է գրավում նաև չինական հեռուստասերիալային արտադրանքը, ընդ որում, ԱՄՆ-ում, Եվրոպայում ստեղծվող կոնտենտին որակապես չզիջող:
2014 թվականի վիճակագրության համաձայն, չինական ստուդիաները նկարահանել և լսարանի դատին են հանձնել ավելի քան 15,000 էպիզոդ: Ի դեպ, ամենաճանաչված ժանրը ռոմանտիկ ֆենթզին է` ամենադիտվածը 2016 թվականի ընթացքում:
Տարեցտարի չինական սերիալն ընդլայնում է իր աշխարհագրությունը` Վիետնամ, Մալազիա, Սինգապուր, Թայլանդ: Իսկ վերջերս մեծ հետաքրքրություն է նկատվում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Հայաստանում…
Գաղափարախոսական տեսանկյունից` պետությունը համաշխարհային շուկա է մատակարարում պատմական և պատերազմական թեմայով սերիալներ:
Դեռևս 90-ական թվականներին` մեծ թափ առավ պատմական սերիալի ցուցադրությունը, որն այլ կերպ անվանում էին Qing: Թրենդային այդ ժանրը գերակշռում էր փրայմ-թայմում ընդհուպ մինչև 2000-ականները, երբ ստուդիաները սկսեցին արտադրել կորեական սերիալային ոճով ոգեշնչված նախագծեր:
Այսօր iQiyi, Youku և QQ Video ինտերնետ տիրույթներում կարելի է գտնել ցանկացած ճաշակի և ուղղվածության հեռուստասերիալներ` լրտեսական, պատմական, ոստիկանական, քաղաքական, սիրային, բիզնես թեմատիկայով, ընտանեկան կոնֆլիկտների շուրջ կառուցված սյուժեներով:
Ճանաչված և հաճախ դիտված սերիալներն են`
Just One Smile Is Very Alluring,
Միքայել Մարգարյան