«Պեկինյան» օպերան չինական դպրոցներում
July 4, 2018
Անհույ նահանգի խոհանոցի երեք ոսկիները
July 8, 2018

Շենժեն-40 | Գյուղաքաղաքից` տեխնոգրադ

Երբ առաջին անգամ հայտնվեցի իմ սրտի մեգապոլիսում, մի պահ կորցրեցի իրականության հետ կապը: Ով կպատկերացներ, որ այդ աշխարհից կտրված հրաշքը, որն այսօր եղանակ է թելադրում համաշխարհային առևտրում ու հանդիսանում է Չինաստանի ու Արևմուտքի թանկանոց դարպաս, նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի, բիզնեսի, մոդայի խոշորագույն դարբնոց, ընդամենը քառասուն տարի առաջ եղել է թերզարգացած գյուղաքաղաք… նոնսենս, բայց փաստ:

ԴՈՍՅԵ

Անվանում` Շենժեն (չինարեն` 深圳, Shēnzhèn)

Կարգավիճակ`ենթանահանգային նշանակության քաղաք

Աշխարհագրական դիրքը` ՉԺՀ հարավ, Գուանդուն նահանգ

Դեմոգրաֆիա` 10 357 938 մարդ (ՄԱԿ-ի տվյալներով, Շենժենը բնակչության աճի մակարդակով մտնում  է աշխարհի քաղաքների առաջին հնգյակի մեջ



Դուբայից ենք անընդհատ խոսում… մինչդեռ Շենժենն էլ պակաս թռիչքաձև էվոլյուցիա չապրեց: Եվ դա իհարկե, պետական և արտասահմանյան հզորագույն ներդրումների շնորհիվ: Ընդհամենը 40 տարի, արդյունքն ակնհայտ է` Մարգարտե դելտայի և ամբողջ երկնային կայսրության համար առաջատար ինդուստրիալ, տնտեսական, տրանսպորտային նշանակություն ունեցող ցիտադել:


Ավելին` այստեղ

Ադապտացրեց` Միքայել Մարգարյանը

Լուսանկարների իրավունքները պատկանում են Սինխուա գործակալությանը