ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 15, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Այլ երկրների շարքում Հարավային Աֆրիկան ևս հանդիսանում է չինացի զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկը,ինչի մասին վկայում է Հարավային աֆրիկայում չինացի տուրիստների կտրուկ աճը:
Հարավային աֆրիկայի տուրիզմի գործակալությունը հայտնում է,որ գործակալության տվյալներով 2018 թվականի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հարավային Աֆրիկա է այցելել 72882 չինացի զբոսաշրջիկ,ինչը 8.6 տոկոսով ավելի է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Համաձայն Ctrip գործակալության տվյալների, առավել մեծ հոսք դեպի Հարավային Աֆրիկա նկատվել է Նելսոն Մանդելայի 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացված միջոցառումների ընթացքում: