ՀՀ և Չինաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություն
September 17, 2018
Չինական «Լուսնի» տոնը
September 25, 2018

Մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված գիտաժողով Պեկինում

Սեպտեմբերի 18-ին Պեկինում անցկացվեց եռօրյա գիտաժողով նվիրված անտիկ ժառանգության պահպանման հարցերին։ Գիտաժողովը կազմակերպվել էր ՉԺՀ Մշակույթի և Զբոզաշրջության նախարարության և ՉԺՀ  ԱԳՆ կողմից: Հրավիրված էին 13 երկրների ներկայացուցիչներ, որոնք սիրով կիսեցին իրենց երկրի փորձը հուշարձանների պահպանման և թանգարանագիտության ոլորտներում: Կարևոր է նշել,որ «Թայխը տիան» (Երկնային Ներդաշնակություն) խորագիրը կրող գիտաժողովը անց է կացվում երկրոդ անգամ, առաջին անգամ այն անց է կացվել 2016 թվականին, որին մասնակցում էր 8 երկիր:

 Իր խոսքում «Գուգուն» թանգարանի  տնօրեն Շան Ծիսիանը նշում է,որ  կարևոր է կառավարության ներգրավածությունը ավելի մեծ պատասխանատվությամբ ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման հարցում, քանզի  մշակույթի պահպանությունը մեծապես կապված է տնտեսության  և սոցիալական կյանքի զարգացման հետ:

Գիտաժողովի մասնակիցներից  Հունաստանի Մշակույթի և Սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Անդրեակակի-Վլազակին իր խոսքում նշել էր, որ նման միջոցառումների միջոցով հանրությունը տեղեկացվում է աշխարհի տարբեր անկյուններում մշակութային ժառանգությունների պահպանման հետ կապված խնդիրներին, ինչը թույլ է տալիս հետագայում կանխել քաղաքակրթական կոթողների վերացումը, ինչպես դա տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում: