Թանգարանային լուսին Պեկինում
July 10, 2018
Մաո Պույի «Ութ կենաց» MV
July 15, 2018

Սիի թեյի դիվանագիտությունը


Հատկապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգի շրջանակներում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրություն  է գրավում չինական թեյի մատուցումը հյուրերին:

Չինական ավանդական և հանրային դիվանագիտությունների շարքում կարելի է առանձնացնել «Պանդայի դիվանագիտություն», «Պինպոնգի դիվանագիտություն » արտահայտությունները և վերջին շրջանում շատ է շրջանառվում  «Սիի թեյի դիվանագիտություն» արհատահայտությունը:

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը իր բոլոր հյուրերին հյուրասիրում է չինական թեյեր և զրույց ծավալում մշակութային արժեքների վերաբերյալ:

Մի քանի նկարներում կարելի է տեսնել բարձրաստիճան հյուրերի ընդունելությունը հենց «Թեյի դիվանագիտության » շրջանակներում