Հարսանեկան ավանդույթները Չինաստանում
October 29, 2018
Չինական արվեստի պատմությունից
October 31, 2018

Չինական թեյի ավանդույթները

Թեյն ավանդական խմիչք է համարվում Չինաստանում և օգտագործվում է ամեն օր: Ամենօրյա թեյախմությունը Չինաստանում ընտանեկան սովորույթ է: Թեյը, սովորաբար կանաչ, եռացվում է մեծ թեյնիկում ամբողջ ընտանիքի համար, հետո լցվում բաժակների մեջ: Բացի դրանից, չինացիները նշում են մի քանի հատուկ դեպքեր ընդհանուր թեյախմության համար:

Հարգանքի նշան․ չինական հասարակության մեջ ընդունված է արտահայտել հարգանքը մեծերի նկատմամբ՝ նրանց թեյ հյուրասիրելով: Անցյալում թեյ մատուցում էին սոցիալական համակարգի առավել  ցածր աստիճանին կանգնած անձինք, սակայն ներկայում, լիբերալիզմի արդյունքում, պատահում է, որ ծնողներն են թեյ մատուցում երեխաներին, և նույնիսկ տնօրենը կարող է թեյ հյուրասիրել իր ենթականերին:

  1. Ընտանեկան հանդիպում․ ընտանիք կազմելով և հեռու տեղ աշխատանքի մեկնելով, երեխաները հազվադեպ են այցելում ծնողներին, տատիկներն ու պապիկները հաճախ չեն տեսնում թոռներին, այդ իսկ պատճառով ընտանեկան թեյախմությունները ռեստորաններում ընտանեկան հանդիպումների կարևոր մասն են կազմում: Կիրակի օրերին չինական ռեստորանները լի են այցելուներով, հատկապես տոնական օրերին: Սա ապացուցում է ընտանեկան արժեքների կարևորությունը Չինաստանում:
  2. Ներողություն. չինական ավանդության մեջ ընդունված է ներողություն խնդրելիս մի բաժակ թեյ հյուրասիրել այն մարդուն, ումից ներողություն ես խնդրում: Սա իրական զղջման ու հնազանդության նշան է:
  3. Հարսանիքի օրը մեծերին շնորհակալություն հայտնելը. չինական ավանդական հարսանեկան ծիսակարգի ժամանակ հարսնացուն  և փեսան ի նշան հարգանքի թեյ են մատուցում ծնողներին՝ նրանց առջև ծնկի իջնելով: Ծնողները խմում են թեյը և նորապսակներին հանձնում կարմիր ծրարը, որը հաջողություն է խորհրդանշում:
  4. Ավանդույթի պահպանումը․ չինական ավանդության մեջ ընդունված է հանդիպել ընկերներով ու հարազատներով թեյախմության, որի ընթացքում մեծերը առավել կրտսերներին պատմում են ավանդույթների մասին՝ նրանց փոխանցելով հնագույն ավանդույթը:
Անգելինա Գաբրիելյան