Հանդիպել են նախարարը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը
November 12, 2018
ՉԻՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ
November 15, 2018

«Եվրոմոնիտոր». Չինաստանը կշրջանցի Ֆրանսիան

«Եվրոմոնիտոր» միջազգային հետազոտական կազմակերպության տվյալների համաձայն` 2030 թվականին Չինաստանը կշրջանցի Ֆրանսիան որպես առաջին տուրիստական ուղղություն:

«Եվրոմոնիտոր» միջազգային հետազոտական կազմակերպության ավագ գիտաշխատող Վոութեր Գիթսը նշում է,որ Չինաստանը դառնում է ամենապահանջված տուրիստական ուղղությունը երկրի իմիջի բարձրացման, tourist-friendly քաղաքականության, Ասիական երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացման, Չինաստանում անցկացվող մաշտաբային միջոցառումների շնորհիվ:

Կազմակերպության մեկ այլ հետազոտության արդյունքների համաձայն վերջին տարիների ընթացքում Չինաստանում ամենաշատը ներդրումներ են կատարվել տուրիստական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, որը լրջորեն խթանել է երկրի տնտեսական աճին: