MTI պարբերականը Հունգարիայի և Չինաստանի առևտրային և գործարար կապերի վերաբերյալ զրուցել էր Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սզիժարտոյի հետ, որը իր հարցազրույցում կարևորել էր Հունգարիայի կառավարության ջանքերը չինացի զբոսաշրջիկներին դեպի Հունգարիա գրավելու ուղղությամբ:
Մասնավորապես նա ասել էր, որ տուրիզմի ոլորտից գոյացած եկամուտները կազմում են Հունգարիայի ՀՆԱ-ի զգալի մասը, և իրենց կառավարությունը պետք է աշխատի գրավել ավելի շատ ծախսող զբոսաշրջիկների խմբերի և չինացի զբոսաշրջիկները այսօր հենց այդպիսին են:
Ընդգծելով կատարվող աշխատանքերը նախարարը առանձնացրել էր Չինաստանի 14 քաղաքաներում զբոսաշրջային և վիզա կենտրոնների բացումը, Բուդապեշտ-Շանհայ ուղիղ չվերթի գործարկումը, չինացի զբոսածրջիկներին 42 ժամյա մուտքի արտոնագրի տրամադրումը և այլն:
Հատկանշական է, որ 2017 թվականին Հունգարիա է այցելել 227 հազար չինացի զբոսաշրջիկ. 34 տոկոսով ավելի` 2017 թվականի համմեմատ, իսկ 2018 թվականի առաջին կեսին` նրանց թիվը հատել է 140 հազարի սահմանը: