Չինաստանի հարավային վարչական Գուանսի Ճան շրջանի պաշտոնյաներն ակնկալում են զբոսաշրջիկներ ներգրավվել Մեքսիկայից:
Մեկ ամիս առաջ, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Լի Պինն այցելել է Մեքսիկա և ներկայացրել շրջանի զբասաշրջային զարգացող գրավչությունը: Մեքսիկացի գործընկերների հետ հանդիպմանը, նա նշել էր, որ այս անգամ կուսումնասիրեն լատինաամերիկյան պետության զարգացող զբոսաշրջային ոլորտը և միասին կմշակեն ծրագրեր՝ զբոսաշրջիկներին դեպի Գուանսի “ձգելու” համար:
Հատկանշական է, որ միայն 2017 թվականին 5 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկներ այցելել են Գուանսի: